ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը
21:13 - 15 մայիսի, 2024

ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
 
«Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել