Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար |tert.am|

tert.am: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակիայի «Markiza» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սլովակիայի աշխատանքի նախարար Էրիկ Տոմաշը։

«Վարչապետի վիճակը ծանր է», – ասել է Տոմաշը:

Նա նշել է, որ այժմ Ֆիցոյին վիրահատում են, և վիրահատությունը կարող է երկար տևել, քանի որ հրազենային վնասվածքի հետևանքով մի քանի օրգան է վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:

Հարձակվողը ձերբակալվել էր։

TV Markíza հեռուստակայանի փոխանցմամբ, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա այսօր Հանդլովա ավանում կրակ է արձակել 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով