Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն |tert.am|
15:46 - 16 մայիսի, 2024

Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն |tert.am|

tert.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Tert.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ից հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հյուպատոսական պաշտպանության ենթակա չէ։

«Պարոն Լեո Նիկոլյանը հայտարարում է, որ իր մուտքը ՀՀ տարածք արգելվել է։ Վերջինս կալանավորված չէ և կարող է ազատ վերադառնալ Ֆրանսիա։ Հետևաբար, նա ենթակա չէ հյուպատոսական պաշտպանության, որը տրամադրվում է արտերկրում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիներին: Երևանի օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն նա»,- փոխանցեցին դեսպանատնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել