Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իբր մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար |1lurer.am|

1lurer.am: Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարություններին: Վերջինս Ադրբեջանն անվանել էր բռնապետություն և նշել, որ Բաքուն խառնվում է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել, հավելել՝ «հակառակ դեպքում դա է՛լ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»:

Ըստ Հաջիզադեի՝ «ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

«Անկախության վերականգնումից ի վեր՝ Ադրբեջանը մշտապես ձևավորվել և զարգացել է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակություն»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով