Մոտ 800,000 պաղեստինցի փախել է Ռաֆահից. ՄԱԿ
 |tert.am|
12:25 - 19 մայիսի, 2024

Մոտ 800,000 պաղեստինցի փախել է Ռաֆահից. ՄԱԿ |tert.am|

tert.am: Մոտ 800,000 պաղեստինցի ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը երկու շաբաթ առաջ ռազմական գործողություն են սկսել Գազայի հատվածի հարավում մնացած ՀԱՄԱՍ խմբավորման գումարտակների դեմ:

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

Լազարինին ասել է, որ պաղեստինցիները, որոնք լքում են իրենց տները, անպաշտպան են մնում, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի պնդումները, թե պաղեստինցիները կարող են տեղափոխվել Գազայի հատվածում անվտանգ գոտիներ, կեղծ են:

«Գազայի հատվածում անվտանգ գոտիներ չկան, ոչ մի տեղ ապահով չէ, ոչ ոք ապահով չէ»,- գրել է UNRWA-ի ղեկավարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել