factor.am: ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների մահվան կապակցությամբ: Մեր մտքերը նրանց ընտանիքների հետ են»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից վերադառնալիս Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է երկրի Վերզեգան շրջանում: Զոհվել են նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ուղեկցող անձինք։
comment.count (0)