ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
 |armenpress.am|
22:09 - 20 մայիսի, 2024

ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները ցավակցություն է հայտնում Իրանին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված  է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները պաշտոնապես ցավակցություն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ։ Քանի որ Իրանն ընտրում է նոր նախագահ, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել