Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ
23:28 - 20 մայիսի, 2024

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ

Զինված ուժերում անցկացված ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել