2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին
17:50 - 22 մայիսի, 2024

2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունների մասին

2020թ. պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լուկաշենկո - Ալիև հանդիպմանը Բելառուսի նախագահի մտքերին անդրադառնալով։

 «Ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացի են ստեղծել, որ մեզ օգնել են կամ ուզում են օգնել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չանկնկալիքների մասին։ Այդ պատրազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը»։

2020 թվականի իրենց այդ չանկնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021 թվականի նոյեմբերին, հետո փորձել են 2022 թվականի սեպտեմբերին, էլի չի ստացվել, 2023 թվականի սեպտեմբերին՝ չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Այս գործընթացով շատերին զրկել ենք 2024թ. մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու հնարավորությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել