Մենք առաջարկել էինք, որ եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն, լինի թափանցիկություն․ առաջարկը մերժվել է․ Փաշինյան
 |tert.am|
19:44 - 22 մայիսի, 2024

Մենք առաջարկել էինք, որ եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն, լինի թափանցիկություն․ առաջարկը մերժվել է․ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։

«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,- նշում է վարչապետը։

Նրա խոսքով՝ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։

«Երբ վերլուծել ենք՝ ինչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ Թափանցիկության խնդիր է, որովհետև, ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել