Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության նիստի ավարտին հայտարարել է հուլիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով բրիտանական Sky News հեռուստաալիքին:

« Հիմա ժամանակն է, որ Բրիտանիան ընտրի մեր ապագան, որոշելով, թե արդյոք մենք ցանկանում ենք հիմնվել այն առաջընթացի վրա, որին մենք հասել ենք, թե դիմենք  ռիսկի և նորից վերադառնանք սկզբնակետ՝ առանց հստակ պլանի: Այսօր ավելի վաղ Նորին Մեծություն Թագավորի հետ զրույցում ես խնդրեցի արձակել խորհրդարանը։ Թագավորը բավարարեց այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- հայտարարել է  Սունակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով