news.am: Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։
«Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են՝ հարազատության զգացումով»,-Երևանում ԻԻՀ-ի դեսպանատան դիմաց հայտնեց Բագրատ Սրբազանը:
Նա նաեւ նշեց, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, որը հայ ժողովրդին անհրաժեշտության պահին խնամել գուրգորել և պահել է։
«Իմ անձնականի իմաստով հարազատության զգացումը գալիս է այն երևույթից , որ իմ ընտանիքներն Իրանից են ներգաղթել Հայաստան, լիուլի վայելել են Իրանի Իսլամական հարապետության այդ խնամքը և այդ հարազատության զգացումը երբեք չի բացակայել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այն սպառնալիքները, որոնք կարող են վնանսել կամ ազդել հայ իրանական հարաբերություններին պետք է չեզոքացվեն։
«Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները»,- հայտարարեց բագրատ Սրբազանը՝ շեշտելով որ նաև պետք է գնահատել 2020 թվականից Իրանի որդեգրած այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմաններ չպետք է փոփոխվեն։
comment.count (0)