Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի մի քանի հատվածներում դելիմիտիացիայի եւ դեմարկացիայի գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի՝ Կիրանց գյուղի մոտ գտնվող մի հատված, ըստ վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու` դառնալով ոչ գործածելի։
Վարչապետի աշխատակազմից նշել էին, որ դա Կիրանցի միակ ճանապարհը չէ, եւ գուցե վերանորոգվի Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը կամ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն արվի։
«Ինֆոքոմն» Աճարկուտի այդ այլընտրանքային ճանապարհով մեկնել է Կիրանց՝ նկարահանելով ողջ ճանապարհը՝ ցույց տալու, թե ինչ վիճակում է այն եւ արդյոք արդեն նորոգվում է։
comment.count (0)