Աստղիկ Հակոբյան. Կորեայում ուսումնառությունն ու Հայաստանում գիտության զարգացումը խթանելու ծրագրերը

20:26 - 26 ապրիլի, 2024

Գիտարբուքի հաջորդ հյուրը «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) հետազոտող գիտնական (PhD) Աստղիկ Հակոբյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է ավտոնոմ համակարգերի, դրանց կառավարման, մասնագիտական ընտրության, Կորեայում ուսում ստանալու և Հայաստան վերադառնալու, ՀՀ-ում գիտության զարգացումը խթանելու ծրագրերի մասին։

Հանդիպում ենք ապրիլի 29-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում. սպասվող Գիտարբուքը «Ավտոնոմ համակարգերի կառավարման գիտությունը» թեմայով է։

Աստղիկ Հակոբյանը կխոսի հետևյալ թեմաներով՝

- ավտոնոմ համակարգերը և դրանց կառավարման խնդիրը,

- շարժման պլանավորումը և կառավարումը ռոբոտատեխնիկայում,

- անվտանգ համակարգեր. համակարգի անվտանգությունը անորոշությունների առկայության պայմաններում։

Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/89152340...


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել