Կոբախիձե․ «ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը»
 |azatutyun.am|
18:12 - 23 մայիսի, 2024

Կոբախիձե․ «ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ինձ հետ զրույցում ԵՄ հանձնակատարներից մեկը թվարկեց այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելուց հետո։ Տեսաք թե ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք», - եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում Կոբախիձեն՝ չբացահայտելով, սակայն, նրա ինքնությունը։

ԵՄ ներկայացուցիչները Կոբախիձեի այս հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել