ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»
18:51 - 23 մայիսի, 2024

ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
 
Այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ՝ ՊՈԱԿ-ի առջև ծառացած մարտահրավերներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով:
 
Այցի ընթացքում ընդգծվել և քննարկվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին:
 
«Գնահատում ենք «Հատուկ կացարանի» տնօրենի և անձնակազմի հետ մեր համագործակցությունը, ապաստանի ծառայությունների կատարելագործման ուղիները քննարկելու հանձնառությունը: Համատեղ ջանքերով կնպաստենք մարտահրավերների լուծմանն ու փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվող ծառայությունների ընդհանուր որակի բարելավմանը»,- նշել են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակիցները:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ նշված խնդիրները լուծելու, ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել