factor.am: Երեկ՝ մայիսի 21-ին, Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ համաձայն որի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում կվերանայվի:
Որոշման մեջ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ դատական սանկցիայի կիրառումն ինքնին, ինչպես նաև սանկցիայի կիրառումից առաջ արտահայտվելու հնարավորության սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորված և պատճառաբանված լինի դատարանի կողմից, ինչն իրավունքի սահմանափակման իրավաչափության կանխորոշիչ նախապայման է:
«Դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին. խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
Դատարանը պետք է գործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող կողմի շահերի բավարար ներկայացվածությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար (օրինակ՝ կողմի ներկայացուցչին հրավիրելով կամ անհրաժեշտության դեպքում, երբ առանց կողմի ներկայացվածության անհնար է շարունակել դատաքննությունը, դատական նիստը հետաձգելով), իսկ դրա անհնարինության կամ գործադրված միջոցառումների ապարդյուն լինելու դեպքում՝ նոր միայն շարունակի գործի քննությունը՝ շահագրգիռ կողմի բացակայությամբ:
Անդրադառնալով ԲԴԽ-ում դատավորի նկատմամբ կարգապահական գործի քննությանը՝ ՍԴ-ն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։
Ըստ ՍԴ որոշմանէ Խորհրդի կողմից դատական սանկցիաների կիրառումը պետք է տեղ գտնի բացառապես ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)