Լոռիում տեղի ունեցած աղետը ջրամբարի պատվարի փլուզման հետևանք չէ․ Ջրային կոմիտե
12:21 - 26 մայիսի, 2024

Լոռիում տեղի ունեցած աղետը ջրամբարի պատվարի փլուզման հետևանք չէ․ Ջրային կոմիտե

Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ջրային կոմիտեն։

Նշվում է, որ ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։

«Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։

Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել