Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետը աառավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։
Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ի կեսգիշերից Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ տեղեկություններ են եղել։
Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին, քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի։
comment.count (0)