Ամրակից գյուղում տարհանման կարիք չի եղել․ ջուրը կուտակված է եղել բակերում
12:41 - 26 մայիսի, 2024

Ամրակից գյուղում տարհանման կարիք չի եղել․ ջուրը կուտակված է եղել բակերում

Լոռու մարզի Ամրակից գյուղի (Գյուլագարակ համայնքի կազմում է) վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ վարարման հետևանքով գյուղի մանկապարտեզի բակում է ջուր կուտակվել, ջրալցվել է 6-7 տուն։

Վարչական ղեկավարի խոսքով ինքը դիմել է Գյուլագարակի համայնքապետարան, ինչպես նաև Փրկարար ծառայություն։ Փրկարար ծառայությունը եկել է, սակայն տեղում գործողություններ չի արել։ 

«Ջրապոմպ չունեին, որ ջուրը քաշեին»,- նշեց Մարտին Ալավերդյանը։

Իսկ ջրալցված տների ջուրն, ըստ վարչական ղեկավարի, ինքն իրեն ցամաքում է։ 

Փրկարար Ծառայությունն առաջարկել է տարհանում իրականացնել, սակայն դրա կարիքը չի եղել, բնակիչները չեն ցանկացել, քանի որ հիմնականում բակերում է ջուրը կուտակված եղել։ Վարչական ղեկավարի խոսքով բակերում ջրի կուտակման պատճառով բանջարանոցների բերքն է վնասներ կրել, ջրի հոսքի հետ գնացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել