Վաղ առավոտից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ բերման է ենթարկվել ակցիայի 66 մասնակից․ ՆԳՆ
09:17 - 27 մայիսի, 2024

Վաղ առավոտից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում․ բերման է ենթարկվել ակցիայի 66 մասնակից․ ՆԳՆ

Վաղ առավոտից քաղաքացիները Երևանում փակել են մի շարք փողոցներ, խաչմերուկներ, այդ թվում՝ Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը, Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը։ Փակ են եղել նաև Երևան-Սևան, Երևան-Աշտարակ, Երևան-Արմավիր ավտոճանապարհները։

Ժամը 08։55-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 66 մասնակից: Այս մասին 1lurer.am-ին հայտնել ենՆԳ նախարարությունից։

Լուսանկարում Երևան-Սևան ավտոճանապարհն է՝ Չարենցավանի հատվածում ժամը 09։07-ի դրությամբ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել