Իրանի դեսպանությունը Հայաստանում ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին |news.am|
13:53 - 27 մայիսի, 2024

Իրանի դեսպանությունը Հայաստանում ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին |news.am|

news.am: Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ:

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Վերջին տվյալներով կա չորս զոհ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել