Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն |1lurer.am|
14:27 - 27 մայիսի, 2024

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը քվեարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած նախագահական վետոն չեղարկելու օգտին։

Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն, ներկայացնելով վետոյի դրդապատճառը, հայտարարել է, որ օրենքը խտրական է և պետք է չեղարկվի:  Նա հրաժարվել է օրենքի հոդված առ հոդված քննարկումից:

««Թափանցիկության մասին» օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության չորս հոդվածին, այդ թվում՝ հավաքների ազատությանը և քաղաքացիների հավասար իրավունքներին։ Օրենքը հանգեցնում է ոչ կառավարական կազմակերպությունների և ազատ լրատվամիջոցների խարանման, ուստի օրենքն անընդունելի է»,- ասել է Մսխիլաձեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել