Մխիթար Հայրապետյանն ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին
17:00 - 27 մայիսի, 2024

Մխիթար Հայրապետյանն ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին

Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նշվել է՝ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածքներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։

Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝  հետագայում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կապի մալուխների տեղադրման նորարական լուծումների կիրառության վերաբերյալ։ 

Նախարարն ընդգծել է, որ  ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբում (շտաբ) ներգրավված են ԲՏԱ նախարարության աշխատակիցներ,  և կապի վերականգնման աշխատանքների հետ կապված յուրաքանչյուր խնդրով 24-ժամյա ռեժիմով հասանելի են օպերատորների տեխնիկական թիմերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել