factor.am: «Մայիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով սպասվող ինտենսիվ անձրևների մասին մայիսի 24-ի առավոտյան հատուկ նախազգուշացում ենք տարածել, ինչպես նաև տեղեկագրով հայտնել բոլոր գերատեսչություններին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Factor.am-ը Սուրենյանին հարց էր ուղղել՝ ինչպես է վերաբերվում այն քննադատություններին, որ հնարավոր հեղեղումների մասին պատշաճ չի ծանուցվել։
Factor.am-ն ուսումնասիրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունները՝ պարզելու, թե առատ տեղումների և հնարավոր հեղեղումների մասին ինչ բնույթի ծանուցումներ են եղել։
Մայիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ ասված է․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ»։
Նշենք, որ հաղորդագրության մեջ թեև խոսվում է սպասվող ինտենսիվ անձրևների մասին, սակայն հնարավոր հեղեղումների մասին խոսք չկա։ Ըստ Սուրենյանի՝ իրենց տարածած հաղորդագրությունն, ըստ էության, ենթադրում էր, որ հանրապետության առանձին գետերում հնարավոր են գետերի ելքերի զգալի մեծացում։
Այդուհանդերձ, Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եղել են այլ դեպքեր, երբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գետերից վտանգավոր ելքերի և հնարավոր հեղեղումների մասին հստակ նախազգուշացումներ է հրապարակել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)