Գեղարքունիքի մարզում 3 կին է կայծակնահարվել․ նրանցից մեկը մահացել է |factor.am|
17:52 - 28 մայիսի, 2024

Գեղարքունիքի մարզում 3 կին է կայծակնահարվել․ նրանցից մեկը մահացել է |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզում կայծակնահարության դեպք է գրանցվել։ Factor.am-ի հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Նարինե Թումանյանը տեղեկացրեց, որ երեք կին է կայծակնահարվել, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

«Համապատասխան բուժօգնությունից հետո վիճակները բավարար է։

Ունեն զարկերակային գերճնշում։

Չորս ժամից կկարգավորվեն և ամեն ինչ նորմալ կլինի»,- մանրամասնեց վերակենդանացման բաժանմունքի վարիչը։ Հավելենք, որ կանանցից մեկը հիսուն տարեկան է, մյուսը՝ վաթսուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել