Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ում բյուջեի քննարկումներին լրագրողների մուտքն արգելվել է. ընդդիմությունը չի մասնակցում |news.am|
11:14 - 29 մայիսի, 2024

Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ում բյուջեի քննարկումներին լրագրողների մուտքն արգելվել է. ընդդիմությունը չի մասնակցում |news.am|

news.am: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները բաց են, սակայն  լրագրողների մուտքը արգելվել է:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չեն մասնակցում:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:

Այստեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել