Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր:
Երբ [Ոստիկանությունից] ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։
Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը այն մասին է, թե նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ։ Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միդտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականներիի այցը Սարադարապատի հուշահամալիր, որտեղ նախատեսված էր ՀՀ բարձրագույն ղեկավարության այցը։ Ավելի ուշ Մայր Աթոռից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ չնայած արգելքներին Վեհափառ Հայրապետը կարողացել է մոտենալ հուշահամալիրին։
comment.count (0)