factor.am: «Գագիկ Սարգսյանի դեմ գործը սարքվել է ՔՊ-ական դառնալ ցանկացող անձի միջոցով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
«Քրեական գործով որևէ ապացույց չկա։ Մեկ անձնավորություն կա, որը 2018 թ դիմել է՝ ՔՊ անդամ դառնալու համար, սակայն, դիմումը մնացել է այդպես և 2021 թվականին պարզվել, որ այն կորել է։ Նորից է դիմում գրել, Հովիկ Աղազարյանն ու նրա տղան են հանձնաժողովի կազմում եղել, մերժել են, ինչից հետո այդ տղան դարձել է շարժման մասնակից և ծանոթացել Գագիկ Սարգսյանի ընկերոջ հետ։ Նա նշել է, որ Սարգսյանին չի ճանաչել, երբեք չի շփվել, բայց հանկարծ Գագիկ Սարգսյանի ընկերոջը պատմել է, թե իբրև գնացել են ահաբեկչական գործողություն իրականացնելու՝ Գագիկ Մելքոնյանի տուն»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Քննչական կոմիտեն որոշ մանրասներ էր հաղորդել մեղադրանքից։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել:
«Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ»,- նշվել է Կոմիտեի հաղորդագրությունում։
Առաջադրված մեղադրանքը չի ընդունում ինչպես Սարգսյանը, այնպես էլ վարույթի շրջանակներում կալանավորված մյուս անձինք։ Ավելին, պաշտպանական կողմն ընդգծում է՝ ահաբեկչության հետ կապ չունեցող այլ մեղադրանքներ են միացվել գործին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)