Սերժ Սարգսյանը հայտնեց՝ հնարավոր է փոխել այն կետը, որը արգելում է Բագրատ Սրբազանին պաշտոն զբաղեցնել
17:10 - 31 մայիսի, 2024

Սերժ Սարգսյանը հայտնեց՝ հնարավոր է փոխել այն կետը, որը արգելում է Բագրատ Սրբազանին պաշտոն զբաղեցնել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում անդրադարձավ Բագրատ Սրբազանի երկքաղաքացիությանն ու նրա՝ վարչապետ դառնալու  Սահմանադրության արգելքին.

 «Այդպես չէ․ կա Սահմանադրական ելք և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրադարանի 2/3-ով փոխել այն կետը, որ արգելում է երկքաղաքացիներին ՀՀ-ում զբաղեցնել պաշտոններ։ Դա ելք է․ մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»։

Սարգյանն նշեց՝ իրենք ասել են, որ կաջակցեն այն թեկնածուին, ում կառաջադրի Բագրատ Սրբազանը։

Հարցին՝ թե պայքարին զուգահեռ Տավուշում սահմանային սյուները դրվել են, որքանով է պայքարը այդ դեպքում արդյունավետ, նշեց՝ պետք չէ կանխատեսել հաջողություն կունենա շարժումը, թե ոչ, բայց, համենայն դեպս, պայքարը մինչ օրս շարունակվում է։ «Ակցիա անողները հնարավորություն չունեն ստորագրողների ձեռքից բռնելու և ակցիան նրա համար է, որ այդ ստորագրողները այլևս հնարավորություն չունենան»։ 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածում Բարգրատ Սրբազանն է։  Վերջինս, սակայն, ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել