Դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել տասնյակ գույքեր և միլիոնավոր դոլարներ
17:41 - 31 մայիսի, 2024

Դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել տասնյակ գույքեր և միլիոնավոր դոլարներ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանից և նրան նրան փոխկապակցված անձանցից տասնյակ անշարժ ու շարժական գույքեր և միլիոնավոր դոլարների ակտիվներ բռնագանձելու համար:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ պահանջվում է բռնագանձել.

  • 23 անշարժ գույք.
  • 9 տրանսպորտային միջոց.
  • 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
  • 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
  • Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
  • 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
  • 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:

Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016–2018-ին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել