Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։
Զեկուցվել է մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ:
Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»:
comment.count (0)