Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել
 |azatutyun.am|
15:28 - 02 հունիսի, 2024

Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է IRNA գործակալությունը։

Որպես պատճառ նշվում է «Չինաստանի կառավարության աջակցությունը ՉԺՀ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման ամփոփիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն մեղադրանքներին»։

Այդ կապակցությամբ դիվանագետին տրվել է բողոքի նոտա։

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մոհամմադ Ալի Բեգը հանդիպման ժամանակ նշել է, որ ակնկալվում է, որ Չինաստանի կառավարությունը կկարգավորի իր դիրքորոշումն այս հարցում՝ Թեհրանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության լույսի ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել