Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ այցելել է Այրում և նշել, որ ընթանում է նախկին երկաթգծի կամրջի վերափոխման աշխատանքները․
«Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։
Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։
Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել», ասված է գրառման մեջ։
comment.count (0)