1lurer.am: Գործը, իմ ընկալմամբ, եղել է շատ ամուր և մնում է շատ ամուր գործ՝ և՛ ապացույցների առումով, և՛ գործով դատավարական կարգը պահելու առումով:
Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնելու դատավճռին՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, և որքանով ինձ հայտնի է, Դատախազությունը հայտնել է, որ պետք է բողոքարկի այդ դատական ակտը: Միայն առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում դատողություններ անել, որ գործը փլվել է, իրավաբանորեն ճիշտ չէ և գրագետ չէ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
comment.count (0)