Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին, մյուսներից ցանկություն չի եկել հանդիպելու․ Բագրատ Սրբազան |tert.am|

tert.am: Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»,- ասաց Սրբազանը։

Վերջինս կոչ արեց շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին միանալ իրենց նաև փողոցում։

Նշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվում են նախատեսված վայր։ Բագրատ Սրբազանը չասաց, թե կոնկրետ ուր են գնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով