news.am: ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը ՄԻՊ գրասենյակի մոտ հավաքվածներին տեղեկացրեց, որ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին:
«Հրավիրում ենք ներ մինչեւ 4 հոգի սպասում ենք: Կխնդրենք բարձրանան վերեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցներին դա չի վերաբերում:
«Հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Դժբախտաբար, առանց գոնե մի քանի լրատվամիջոցների չենք կարող հանդիպել: Գնահատում ենք ձեր առաջարկը, բաց, թափանցիկ խոսակցություն եւ ՄԻՊ-ը առաջին հերթին միտված պետք է լինի, որ բոլորը հասկանան, իր գործունեությունը տեսնեն, մարդիկ էլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել: Շատ կարեւոր է, որ հրապարակային ներկայացվի՝ գնահատականները կան, թե չկան»:
ՄԻՊ խոսնակն ասաց, պետք է փոխանցի լսածը Մանասյանին։ Մտավ շենք ու դեռ դուրս չի եկել։
comment.count (0)