Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ վաղը կմեկնեն Վարդենիս
 |aysor.am|
14:55 - 04 հունիսի, 2024

Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ վաղը կմեկնեն Վարդենիս |aysor.am|

aysor.am: Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս։ «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում, սակայն չհստակեցրեց, թե դա երբ կլինի։

«Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երևանում, շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»,-ասաց նա։

Ի դեպ, հայտարարեցին, որ կողմնակիցներից մեկին երթի ընթացքում ոստիկանները «գողացել են»։

«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել