Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ
 |azatutyun.am|
14:26 - 05 հունիսի, 2024

Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ճշտող հարցին՝ իսկ մնացած հատվածների՞ց, Ղուկասյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է։

Ռուս սահմանապահները Տավուշում ու Սյունիքում նոր հենակետեր դրեցին 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի ուշ Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ առանց մանդատի ու պայմանագրի:

Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հարցին պատասխանելով՝ փաստացի առաջին անգամ ակնարկեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։

«Սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել էր վարչապետը:

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին հանդիպեցին Մոսկվայում։ Նրանք համաձայնեցրին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։

Հայաստանի իշխող խմբակցության քարտուղարը նույն օրը հստակեցրեց՝ ռուսները դուրս կգան Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորից, Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել