Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնում ոչ ոք չի ընտրվել․ Հանրային հեռարձակողի խորհուրդ
17:07 - 05 հունիսի, 2024

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնում ոչ ոք չի ընտրվել․ Հանրային հեռարձակողի խորհուրդ

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից։ 

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել