Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար
 |armenpress.am|
11:52 - 06 հունիսի, 2024

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը մարզպետարաններին 2 միլիարդ 426 միլիոն դրամ կհատկացնի 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծով առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 426 միլիոն դրամ 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 219 միլիոն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 650 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար՝ 413 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 182 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 428 միլիոն դրամ և Տավուշի մարզին 2 ծրագրի համար՝ 167 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ այս տարի արդեն իսկ մարզպետարաններին 10 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել