shantnews.am: Վրաստանին և ԱՄՆ-ին հարաբերությունների վերականգնում է անհրաժեշտ, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր շահագրգռվածությունն ու ցանկությունն է բարելավել վրաց-ամերիկյան հարաբերությունները, մենք պատրաստ ենք դրան և սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի»,- ասել է նա։
Նա նաեւ ասել է, որ Վրաստանի համար կարեւոր է ԱՄՆ ռազմական օգնությունը։
«ԱՄՆ ռազմական օգնությունը մեզ համար կարևոր է, սակայն ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը հավասարապես կարևոր է և՛ Վրաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքով, բոլոր կողմերը պետք է գործեն պրագմատիկ։
comment.count (0)