ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ
 |tert.am|
22:55 - 06 հունիսի, 2024

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է մտցնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։

Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել