azatutyun.am: Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտնել է ղեկավարության շրջանում ակնկալվող փոփոխության մասին:
Կուսակցության նախագահի պաշտոնը կստանձնի խորհրդարանի պատգամավոր Տինա Բոկուչավան։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին լքում է պաշտոնն` առողջության վատթարացման պատճառով։
Այսօր կայացած ճեպազրույցում Խաբեիշվիլին ասել է, որ բժիշկներն իրեն արգելել են ինտենսիվ աշխատել երկու-երեք ամիս։ Նա պնդում է, որ մեկ ամիս առաջ ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, ինչից հետո գանգուղեղային ծանր վնասվածքով փոխադրվել է հիվանդանոց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)