Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին
 |factor.am|
11:46 - 10 հունիսի, 2024

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իր վերաբերյալ կարգապահական վարույթի գործով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու խորհրդի մյուս բոլոր անդամներին` բացի նորընտիր անդամներ Մերի Համբարձումյանից և Արմեն Դանիելյանից: Ըստ դատավորի` ԲԴԽ անդամները կանխակալ վերաբերմունք ունեն գործի նկատմամբ:

Դանիբելյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում դատավորին մեղադրում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը տապալելու մեջ: Մինչ ֆիլմի հրապարակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում խոսել է այն մասին, որ ինքն է Դատական դեպարտամենտի իր գործընկերներին խնդրել ֆիլմ պատրաստել:

Մեջբերելով Անդրեասյանի` հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը, Դանիբեկյանը եզրակացրեց, որ ֆիմը, որում ինքը «մեղավոր է ճանաչվել» պատրաստվել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդել պստասխանատվության ենթարկելու այն դատավորներին, որոնք ուսումնասիրության արդյունքում մեղավոր կճանաչվեն:

Արդարադատության նախարարությունը դիրքորոշում հայտնեց, որ Դատական դեպարտամենտը իր գործառույթն է իրականացրել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել