Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում. Օ՛Բրայեն
 |1lurer.am|
11:50 - 11 հունիսի, 2024

Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում. Օ՛Բրայեն |1lurer.am|

1lurer.am: Շատ ուրախ եմ տեսնել այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն մեր երկու կողմերում: Սա ի ցույց է դնում մեր լայն օրակարգը, որի շուրջ աշխատում ենք: Սա ցույց է տալիս ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև շատ արագ զարգացող փոխգործակցությունը: Ես այստեղ եմ՝ վերահաստատելու այս երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններում: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի բացման ժամանակ ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

«Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և Կառավարությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ազդեցիկ ջանքեր է իրականացրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսության կազմում, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կապահովվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում: ԱՄՆ-ը հպարտ է աջակցելու այս ջանքերին: Այն, ինչ մենք անում ենք տարբեր ուղղություններով, այս ամենը կարծես հիմքն է այն բոլոր աշխատանքների, որ մենք հետագայում միասին կիրականացնենք: Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով: Երբ մենք Բրյուսելում ապրիլի 5-ին քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի, պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար ենք տեսել, և նաև Հայաստանի մասնաբաժինը գլոբալ առևտրում մեծացնելու հնարավորություններ կան։

Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, սա կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար առաջիկա տարիներին, և սա արդեն այն խոստումների մի մասն է, որոնց մասին մենք խոսեցինք Բրյուսելում:

Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունը: Մեզ համար ոգևորիչ է տեսնել մեծ քայլերը, որ Կառավարությունը կատարել է՝ որոշները՝ մեր աջակցությամբ, դարձնելով իրավունքի գերակայությունը հիմնարար և պայքարելու կոռուպցիայի դեմ և հնարավորություն տալու մարդկանց՝ իրենց դիրքորոշումները ժողովրդավար կերպով հայտնելու: Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, և սա անում ենք ոչ միայն պետության մակարդակով, նաև մեր օրենսդիր կառույցն է այս ուղղությամբ աշխատում, մենք նաև աշխատում ենք ոչ կենտրոնական կառավարության մակարդակով, այլ նաև համայնքային, քաղաքների մակարդակում աջակցելու այս բոլոր ջանքերին և պատվիրակություններ ունենք՝ ամերիկյան քաղաքների քաղաքապետներ են այստեղ լինելու:

Նշանակալի աշխատանքներ են սպասվում, և առաջիկա շաբաթում ավելին կիմանանք այդ մասին: Մենք գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը միասին, զուգահեռ, կողք կողքի գոյություն ունեն: Անվտանգության բարեկեցության, ժողովրդավարության համար մենք իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք, մենք նաև աջակցում ենք տևական խաղաղության հաստատման ջանքերին տարածաշրջանում: Մենք աշխատում ենք տնտեսական հնարավարությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով: Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն: Մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցելու ջանքերին»,- ասաց Ջեյմս Օ՛Բրայենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել