Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատավայր, բայց չփորձեն սադրել ոստիկաններին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը
 |armenpress.am|
18:07 - 11 հունիսի, 2024

Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատավայր, բայց չփորձեն սադրել ոստիկաններին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ սադրանքներից և չտրվել ստերին:

Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր արտահերթ ելույթում:

Ըստ Սիմոնյանի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փորձում է կրկնել այն, ինչ արվել է 2018–ի հեղափոխության ժամանակ:

«Ես ենթադրում եմ, որ վաղը փորձելու են բեմադրել այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը, երբ ԱԺ պատգամավոր էր, փորձեց գալ իր աշխատավայր»,– ասաց ԱԺ նախագահը:

Որպես ԱԺ նախագահ՝ Սիմոնյանը հայտարարեց. «Բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին: Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայրը: Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք սադրանքներից և մի տրվեք այն բոլոր ստերին, որ ձեզ հրահրում եմ, ոգևորվում են, որ իրենք՝ իրենց մանդատներով պաշտպանված, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ հունիսի 12–ը չափազանց կարևոր է շարժման համար՝ կոչ անելով մարդկանց միանալ, ներկա լինել: Նա շեշտել էր, որ հունիսի 12–ը կարևոր հանգրվան է լինելու՝ այլ մանրամասներ չհայտնելով: Շարժումը հայտարարել է, որ հավաքվելու են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ «միասին լուծելու իրենց առջև դրված խնդիրները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել