ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը
21:43 - 11 հունիսի, 2024

ՍԴ-ն վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով: Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը հուլիսի 22-ին է։ «Լուրեր»-ին տեղեկացրել են ՍԴ-ի հանրային կապերի բաժնից: Դիմումը քննվում է գրավոր կարգով:

Հիշեցնեմ, դիմումի հիմքը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել