Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են: Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում:

Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի ռեպորտաժում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով