news.am: Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընթերցեց 1996 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներով գործող նախագահողի հայտարարությունը. «Ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել՝ լուծելու ԼՂ հակամարտությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը: ԵԴրեք սկզբունքները, որ պետք է դառնան ԼՂ հակամարտության կարգավորման մասը, առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ԼՂ իրավական կարգավիճակ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը ԼՂ-ին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում: ԼՂ-ի եւ նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում, ներառյալ կողմերի կողմից փոխադարձ պարտավորություն երաշխավորելու համար համապատասխանությունը կարգավորման սկզբունքներին: Ցավում եմ, որ մասնակից պետություններից մեկը՝ Հայաստանը, չկարողացավ սա ընդունել»:
Այնուհետեւ Փաշինյանը շարունակեց. ««Թե մեկը, թե մյուսը նշանակել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել Լիսաբոնի փաստաթղթին, 1996 թվականին ինտերնետ չի եղել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու ու պահելու համար։
comment.count (0)